Լաս Վեգասում հրաձգության զոհերի թիվն հասել է 59-ի, 527 մարդ էլ վիրավոր է
2017-10-02 23:47:00
Լաս Վեգասում հրաձգության զոհերի թիվն հասել է 59-ի, 527 մարդ էլ վիրավոր է։ Այս մասին հայտնել է քաղաքի շերիֆ Ջոզեֆ Լոմբարդոն:
«Սա դեռ վերջնական թիվը չէ, այն կարող է ավելի մեծ լինել»,- ասել է շերիֆը մամուլի ասուլիսի ժամանակ։
Ավելի վաղ հաղորդվում էր 58 զոհի եւ 515 վիրավորի մասին:
Այս նյութը դիտել են - 11590 անգամ