Օբաման ցանկություն չունի այլևս նախագահի պաշտոնին առաջադրվել
2016-01-25 09:43:00

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նույնիսկ օրենքով հնարավոր լինելու դեպքում իր թեկնածությունը չի առաջադրի Միացյալ Նահանգների ղեկավարի պաշտոնը 3-րդ անգամ զբաղեցնելու համար։ Gazeta.ru-ի փոխանցմամբ, Օբաման Օբաման բացատրել է, որ ցանկություն չունի ևս մի ժամկետով զբաղեցնել նախագահի պաշտոնը, քանի որ, ըստ իրեն, այժմ երկրի վիճակը շատ ավելի կայուն է, քան այն ժամանակ, երբ ինքն առաջին անգամ կանգնեց իշխանության գլխին։ Միևնույն ժամանակ, նախագահը մանրամասնել է, որ պաշտոնանկությունից հետո իր համար ամենագլխավոր ձեռքբերումներից մեկն է լինելու իրեն ամենուր հետևող թիկնազորից ազատվելը:

Այս նյութը դիտել են - 1493 անգամ