Քաղաքի տոնի համար նախատեսված գումարը՝ սահմանամերձ գյուղին Shamshyan
2017-10-02 13:56:00

Էջմիածնի քաղաքապետի եւ քաղաքապետարանի աշխատակազմի որոշմամբ 1 մլն դրամ գումարը, որ աշխատակազմով հանգանակել էին հոկտեմբերի 8-ի Էջմիածին քաղաքի տոնի միջոցառումներին ներդրում ունենալու նպատակով, նվիրաբերվեց Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղին։

Ըստ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի՝ սա համեստ ներդրում է, որը, սակայն, արվում է ի սրտե։

Էջմիածնեցին 1989-94թթ. պատերազմում ինքնակամ մասնակցել է հայոց ազատամարտին եւ այսօր էլ պատրաստ է ցանկացած պահի հայտնվել առաջնագծում՝ խրամատում։

Shamshyan.com

Այս նյութը դիտել են - 12199 անգամ