Լաս Վեգասում հրաձգության հետեւանքով զոհերի թիվը հասել է 58-ի, վիրավորներինը՝ 515-ի
2017-10-02 10:32:00

Լաս Վեգասում հրաձգության հետեւանքով զոհերի թիվը հասել է 58-ի, վիրավորներինը՝ 515-ի, հաղորդում է AP-ն: Ոստիկանությունը հրաձիգի համարում մեծ քանակությամբ զենք է հայտանբերել:

Հրաձգությունը տեղի է ունեցել երաժշտական փառատոնի ժամանակ՝ կիրակի  երեկոյան Լաս Վեգասի օդանավակայանի եւ Mandalay Bay հյուրանոց-խաղատան միջեւ հատվածում:

Հրաձգությունը կատարվել է հյուրանոցի 32-րդ հարկից:

Համերգի ժամանակ ներկա են եղել տասնյակ հազարավոր մարդիկ: Ոստիկանության տվյալներով՝ հրաձգությունը կատարվել է 64-ամյա Սթիվեն Փեդոկի կողմից, ով ինքնասպան է եղել ոստիկանության աշխատակիցների ժամանելուց առաջ:

Այս նյութը դիտել են - 11110 անգամ