Երկրից պետք է արտագաղթի միայն՝ ամենայն հայոց ատելությունը...
2017-09-28 00:12:00
ՀԱՅԱՍՏԱՆ աշխարհը, մեր միակ ու վերջին փրկությունը պաշտպանելու համար, երկրից պետք է արտագաղթի միայն՝ ամենայն հայոց ատելությունը....ու տեսեք ինչ արագությամբ կծաղկի մեր կողմից բռնադատված հողը...
Եթե ճանաչեք ազգի ճշմարիտ պատմությունը, Ձեր սերը անափ կլինի երկրի նկատմամբ, ի՜նչ Եվրոպա, ի՜նչ արևելք ու արևմուտք, նրանք են գալու քո ոտքը,այդ դու ես աստծո ու օրենքի նախահայր եղել, ուր է « սուրրբ օրենքների երկիրը», որ մենք էինք,արքաներդ չկան, ձեռագիրդ՝ հնագույն թաքստոցներում, պատմությունդ ու հողերդ՝ օտարի կենսագրություն ու տարածք...
Այս մի ծրարն է մնացել մեզ՝ Աստծո պարգև Հայաստանը,որ պիտի կտակենք սերունդներին, հեռու պահեք նրան խարդավանքներից, ամեն կարգի գարդասիլներով ու հոգեկան հիվանդներով երկիրը լցնելուց...
Հայաստանն է հայության սրբավայր եկեղեցին...
Ռուզան Ասատրյան
Այս նյութը դիտել են - 20281 անգամ