«Կենտրոնի ոստիկանության բաժին են տարվել Կ. Եղնուկյանի երեխաները և Հայ կանանց ճակատի անդամները»
2017-09-19 00:38:00

«Հիմնադիր խորհրդարանի» մամուլի պատասխանատու Սյուզան Սիմոնյանը շտապ հաղորդագրություն է տարածել, որում նշված է.

Լրացված՝ 10:20

Նոր տեղեկություններ ձերբակալված անձանց մասին

Բերման ենթարկվածները դեռ ոստիկանությունում խոշտանգման չեն ենթարկվել և գտնվում են այնտեղ։ Երբ ձերբակալված անձանցից մեկը ոստիկաններին հարցրել է, թե ինչու են իրեն բերման ենթարկել առանց պատճառը բացատրելու, ոստիկանը պատասխանել է, որ ոստիկանությունը տեղեկություն է ստացած եղել, որ Ռուզան Եղնուկյանը իր երեխաների հետ միասին պատրաստվել է Հանրապետության հրապարակում ռումբ տեղադրել։

Բերման ենթարկելու պատճառը դա է։ Իսկ հարցին, թե ինչու են ոստիկանություն բերվել նաև Հայ կանանց ճակատի մյուս անդամները, ոստիկանը պատասխանել է, որ նրանց բերման են ենթարկել միայն քաղբանտարկյալների նկարներով իրենց շապիկների համար։

Լրացված՝ 09:51

«Րոպեներ առաջ Հանրապետության հրապարակից ձերբակալվել և Կենտրոնի ոստիկանության բաժին են տարվել քաղբանտարկյալ Կարո Եղնուկյանի երեխաները՝ Հակոբ, Սիմե, Էլմոն Եղնուկյանները, և Հայ կանանց ճակատի անդամներ Ռուզաննա Եղնուկյանը, Աղավնի Սահակյանը և Գեղեցիկ Տոնոյանը։

Նրանց ձերբակալել են հրապարակում Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակցիների ներկայությամբ սփյուռքահայ քաղբանտարկյալներ Ժիրայր Սեֆիլյանի և Կարո Եղնուկյանի մասին պաստառներով թռուցիկներ բաժանելիս»։

Այս նյութը դիտել են - 11232 անգամ