«Հայելի» Ինչու է պետության ուսերին բեռ դարձել ոստիկանական ուռճացված համակարգը
2017-09-16 00:44:00

Հայաստանում վերջին ամիսներին քրեական իրավիճակը կրկին լարված է: Հանրապետության տարբեր քաղաքներում, տարբեր ժամանակներում տեղի են ունենում զինված ռազբորկաներ, կրիմինալ խմբերի բախումներ, որոնց ժամանակ, դժբախտաբար մարդկային ճակատագրեր են կանգ առնում։

Արդեն իսկ կա հաշվարկ, որ 10 սպանված և 10 վիրավոր կա 3 ամսում, ընդ որում՝ սա միայն հրազենից կատարված դեպքերի վիճակագրությունը։

Սեպտեմբերի 14-ին՝ երեկ Երեւանի կենտրոնի բանուկ հատվածում տեղի ունեցած կրակահերթը, որին զոհ է գնացել մեկ անձ ու եւս մեկը վիրավորվել է, կրկին առաջացրել է հասարակության զայրույթն ընդդեմ ոստիկանության, նրա անգործության, բացառապես իշխանության անվտանգությունը պահպանելու, քաղաքական ձերբակալություններ կատարելու եւ այլնի մասին։

Տարբեր կողմից հարցադրումներ են հնչում՝ Հայաստանում ինչու է պետության ուսերին բեռ դարձել ոստիկանական ուռճացված համակարգը, ինչու են տարեցտարի ավելացնում Ոստիկանության բյուջեն, երբ երկրում ոչ հանցագործությունների թիվն է նվազում, ոչ էլ հասարակական կարգի ապահովման մակարդակն է բարձրանում եւ ոչ էլ կրիմինալ վիճակը նահանջում, եթե չասենք հակառակը։ Եւ ահա այստեղ է, որ հարց է բարձրանում՝ գուցե մենք որպես պետություն լավ չե՞նք նայում մեր ոստիկանությանը:

Այս հարցին պատասխանելու համար ներկայացնենք վիճակագրությունը: Նախ արձանագրենք, որ Հայաստանը աշխարհի ամենաոստիկանացված պետությունների շարքում է: Իհարկե կոնկրետ ցուցանիշ չի հրապարակվում, ոստիկանությունն այդ տվյալը խիստ գաղտնի է պահում։ Նշենք, սակայն, որ ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ տարբեր երկրների միջին վիճակագրական ցուցանիշներով, 100 հազար բնակչին բաժին է ընկնում ոստիկանության մոտ 300 աշխատակից: Հայաստանում այդ ցուցանիշը մոտ 1000 է:

Ամբողջական նյութը կարդալ այստեղ

 

Այս նյութը դիտել են - 6869 անգամ