ԱՄԵՆ ՍԽԱԼ, ՆԵՐՍԻՑ Է ԳԱԼԻՍ...
2017-09-14 22:34:00

Կյանքը Բուրաստան չէ, ու մենք էլ Բակունցի ալպիական մանուշակի բզեզները չենք........որպեսզի կարողանանք ազատագրվել մարդկության ոչնչացման համար ստեղծված հակամարդկային երևույթներից,անհրաժեշտ է վերականգնել աստծո տված ինքնապաշտպանական բոլոր բնազդները, լինի դա ազգային, թե անհատական,այլապես չարի գործոնը գիշեր ու տիվ մտածում է քեզ ոչնչացնող գործիքների ստեղծման շուրջ՝ պապիլոմայի դեմ կեղծ պատվաստումներից, արհեստական ու երկարատև պատերազմներից սկսած մինչև հոգեկան հավասարակշռությունը կորցնող բազմազան երևույթներ:

Ամեն մեկդ Ձեզ զորավիգ եղեք,այս քաոսն արհեստական է, մարդկային ուժը ոչնչացնելու համար:

Վերականգնեք Ձեր ուժերը, դուք ավելի զորեղ եք ձեր արդարության մեջ, քան ամեն խոտոր բան այս աշխարհի վրա:Երեկ ընկերներիցս մեկը գրել էր, որ ոչ ոք չի լսում, քանզի նրանք խուլ ու համր են....

Մարդն ամեն օր է ծնվում,այդ մեր անտարբերությունն է ծնել խուլ ու համրերի բանակը,լվացել մեր ուղեղները, երեխաներին նետել աղանդների քաոսը, նրանց ամուսնությունները գունազարդել ամոթալի միասնություններով, հացի մեջ ֆիլաթթու խառնել, նայեք ձեր ներսը՝ ամեն սխալ ներսից է գալիս....

Ռուզան Ասատրյան

Այս նյութը դիտել են - 16744 անգամ