Արա Զոհրաբյանը վերընտրվեց Փաստաբանների պալատի նախագահ
2017-09-09 13:16:00

Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հայտնեց, որ ավարտվեց ՓՊ նախագահի ընտրությանը մասնակցածների քվեների հաշվարկը:

Հիշեցնենք, որ նախագահի միայն մեկ թեկնածու էր առաջադրվել՝ գործող նախագահ Արա Զոհրաբյանը Նախնական տվյալներով, քվերակությանը մասնակցած 1086 փաստաբաններից 1002-ը կողմ է քվերակել նրա թեկնածությանը, 69-ը՝ դեմ և 14 քվեաթերթիկ եղել է անվավեր: 

Այս նյութը դիտել են - 11334 անգամ