էջմիածնեցիների ռոմանտիկ «արկածները» Լոս Անջելեսում
2017-09-09 00:58:00
Այն, որ հայերը Լոս Անջելեսում ճոխ հարսանիքներ են անում՝ աներկբա է: 
Թե ինչեր են անում, որ ամեն ինչ տեղը տեղին լինի՝ գաղտնիք չէ, անգամ մեկը մյուսից տարբերվելով:
Ինչպես ասում են՝ դրսից ուրիշի աչքն են հանում , ներսից՝ իրենց:
Բայց այդ մասին չէ, որ այսօր ուզում ենք խոսել:
Իսկ ինչո՞վ էր տարբերվում էջմիածնեցիներ Մարիամի և Ալեքսի հարսանիքը:
Բա չե՞ք ասի, հարսիկի եղբայրը՝ Գրիգորը, «Grand Party» կազմակերպության ստեղծագործական թիմի շնորհիվ արտասովոր նվեր էր արել, որն ուղղակի ցնցող է եղել:
Գրիգորը, ինչպես հարսիկն է ասում, մատուցել է հարսանիքի ամենալավ ու ամենահիշարժան նվերը՝ մի գեղեցիկ երգ՝ «Լույսից լուսե», որը կատարել է Հայաստանից վերջերս Լոս Անջելես տեղափոխված երգիչ ՝ Նարեկ Մակարյանը: 
Լոս Անջելեսում Մարիամի ու  նրա ընտրյալի՝  Ալեքսի  հարսանեկան խնջույքը, անկասկած, երկար են հիշելու  ոչ միայն զույգերն  ու նրանց հարազատները, նաև՝ հրավիրյալները:
Թե որքան էր հարսիկի եղբայրը՝ Գրիգորը, գումար ծախսել քրոջ հարսանյաց հանդեսին՝ քրոջ անակնկալի համար, կարևորը չէ, կարևորը՝ շատ գեղեցիկ անակնկալ էր:
USArmenianews.com-ը ողջ խմբագրակազմով սրտանց շնորհավորում է նորապսակներին ու նրանց ցանկանանում երջանիկ, հավերժական սիրով լի կյանք:
Առավել մանրամասը՝ USArmenianews.com-ի տեսանյութում:

 
Այս նյութը դիտել են - 50741 անգամ