«Հրապարակ». Պաշտոնը լքել չի շտապում, ժամկետներն էլ հայտնի չեն
2017-09-05 23:54:00

Պատրաստվո՞ւմ եք լքել Վրաստանը` հարցրինք Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանին, ե՞րբ կգա նոր դեսպան Սերգեյ Մինասյանը:

«Վրաստանը լքել դեռ չեմ պատրաստվում, սեպտեմբերի երրորդ տասնօրյակում Վրաստան է ժամանելու Հայաստանի ԱԺ բավականին ներկայացուցչական պատվիրակությունը` Արա Բաբլոյանի գլխավորությամբ, այդ այցն ենք նախապատրաստում: Ինչ վերաբերում է Սերգեյ Մինասյանին, ոչինչ չեմ կարող ասել»: Բոլոր դեպքերում, կթողնե՞ք Ձեր պոստը:

«Չի բացառվում, սակայն ժամկետների մասին որեւէ բան ասել չեմ կարող»: Պոստը թողնելուց հետո կգնաք Միացյալ Նահանգնե՞ր, թե՞ կմնաք Հայաստանում:

Հիշեցնենք, որ հայտնի ծանրորդն ԱՄՆ-ից Հայաստան էր եկել Ս․ Սարգսյանի հրավերով եւ տեւական ժամանակ նրա խորհրդականն էր: «Կգնամ ԱՄՆ` առողջական խնդիրներով, հետո հետ կգամ Հայաստան»,- ասաց Յուրի Վարդանյանը:

Ինչ վերաբերում է Սերգեյ Մինասյանի ագրեմանի ուշացմանը, երեկ մամուլում լուրեր կային, որ վրացական իշխանությունը հակված չէ նրա թեկնածությունը հաստատելուն, քանի որ նրան համարում են ռուսական ազդեցության գործիչ:

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Այս նյութը դիտել են - 6412 անգամ