Այսօր ԱԻՆ աշխատակցի օրն է
2017-09-03 15:42:00
Այսօր ԱԻՆ աշխատակցի օրն է։
Ջերմորեն շնորհավորում եմ նախկին աշխատանքային ընկերներիս մասնագիտական տոնի կապակցությամբ։
2 տարի ծառայելով ԱԻՆ համակարգում , բազմիցս համոզվել եմ ձեր կատարած աշխատանքի բարձր որակի վրա։
Չէմ կարող չհիշատակել իմ հարազատ նախարար, իսկական Գեներալ և այդ համակարգի հիմնադիր Արմեն Երիցյանին, ում շնորհիվ աշխարհը ճանաչեց Հայ փրկարարին։
Մեծ է Արմեն Երիցյանի ավանդը այդ համակարգում,իր պրոֆեսիոնալիզմով, խստապահանջությամբ և մարդկային բարձր հատկանիշներով։
Արմեն Երիցյանը կարողացավ հայ փրկարարի հեղինակությունը բարձրացնել ամենաբարձր սանդղակի վրա։
Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել ԱԻՆ Փրկարարական ուժերի վարչության ողջ անձնակազմին,շուրջ 2 տարի համատեղ աշխատանքի շնորհիվ , ես բազմիցս համոզվել եմ ձեր մարդկային և աշխատանքային որակի մեջ։
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ ՓՐԿԱՐԱՐ։
ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ԳՆԴԱՊԵՏ,
Ա. ԱՐՇԱԿՅԱՆ
 
Այս նյութը դիտել են - 11150 անգամ