Կայծակից հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցում
2017-09-01 11:59:00

Բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, սեպտեմբերի 1-ին երեկոյան կայծակից հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Խոսրով տեղամասի ձախ սահմանին, Քյոթուզ գյուղատեղիից հյուսիս:

Հրդեհի մասին տեղեկացվել է ՀՀ ԱԻՆ հրշեջ ծառայությանը:

ՀՀ ԲՆ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի աշխատակիցները և հրշեջ փրկարարները մեկնել են դեպքի վայր, իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ:

Այս նյութը դիտել են - 10125 անգամ