Ռուբեն Վարդանյանն արժանացել է «Տարվա մարդ» տիտղոսին
2016-01-22 16:46:00

Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն, հեռուստամեկնաբան Գևորգ Ալթունյանը «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանին հանձնել է «Առաջին լրատվական» ծառայության ամենամյա մրցանակը. տեղեկացնում է Առաջին ալիք Հասարակայնության հետ կապերի բաժինը։

Ռուբեն Վարդանյանն արժանացել է «Առաջին լրատվական»-ի 2015 թվականի «Տարվա մարդ» տիտղոսին: Մրցանակը շնորհվել է 2015 թվականին մեկնարկած 100 LIVES նախագծի և դրա շրջանակում հիմնված «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակի, ինչպես նաև Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ տաճարի վերականգնման ծրագրի համար:


Ռուբեն Վարդանյանը հյուրընկալվել է նաև «Հանրային օրակարգ» հաղորդաշարին, որը եթեր կհեռարձակվի վաղը՝ հունվարի 23-ին՝ ժամը 22:10-ին, Առաջին ալիքի եթերում:

Այս նյութը դիտել են - 1543 անգամ