Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը չի պատժելու «Սասնա ծռերին» լուսաբանած լրագրողներին. Այսօր
2017-08-29 14:24:00

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հերքում է տարածված տեղեկությունները, թե «Սասնա ծռերին» լուսաբանած լրագրողները կզրկվեն վիզա ստանալու հնարավորությունից, սակայն ընդգծում է, որ ոստիկանության շենքը գրաված անձինք, նաև ցուցարարներին ու լրագրողներին ծեծի ենթարկած անձինք կզրկվեն ամերիկյան ծրագրերին մասնակցելու հնարավորությունից:

«Հայկական լրատվամիջոցներից մեկում նման ստահոդ հաղորդում տեսնելը մեզ մոտ զարմանք հարուցեց: Դժվար է պատկերացնել որևէ բան իրականությունից այդ աստիճան հեռու: Անկախ լրատվամիջոցներին, որոնք պաշարման, բողոքի ակցիաների կամ ընթացիկ դատավարությունների մասին փաստերը ներկայացնելու իրենց աշխատանքն են կատարել, մենք չենք փորձել ու երբևէ չենք փորձի պատժել:

Պետական ճնշումներից ազատ և անկախ լրատվական դաշտը կենսական նշանակություն ունի ցանկացած ժողովրդավարական պետության համար», - Aysor.am-ին ասացին ԱՄՆ դեսպանատնից, պատասխանելով հարցին՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ ԱՄՆ դեսպանատունը փորձում է պարզել «Սասնա ծռերին» լուսաբանած լրագրողների անունները, որպեսզի վերջիններիս մուտքի վիզաներ չտրամադրի:

Շարունակությունը՝ այստեղ

Այս նյութը դիտել են - 8675 անգամ