ԲԱՑ ՆԱՄԱԿ ԵՐԳՉՈՒՀԻ ԱԼԼԱ ԼԵՒՈՆՅԱՆԻ ԻՐԱՎԱԲԱՆ՝ ԷՄԻԼ ՄԱՐԿՈՍՅԱՆԻՆ...
2017-08-28 10:03:00
Նուբար Ասլանյանը ՖԲ իր էջում գրում է.
Էմիլ Մարկոսյան,(դե հասկանում ես, այդքան հայհոյանքներիցդ հետո ինձ համար հարգելի լինել չես կարող,դրա համար էլ ՉՈՐ, Էմիլ Մարկոսյան):
Դիմում եմ մի կողմից անհանգստությունս փարատելու,մյուս կողմից , քեզ խոհեմության կոչ հղելու համար:
ՈՒՐԵՄՆ.
Չնայած քո սպառնալիքներին, իմ եւ որդուս հանդեպ՝ Հայաստան գալու պարագայում , այնուամենայնիվ հայտարարում եմ ,որ պիտի գամ Հայաստան՝ մասնագիտության բերումով (համերգ կա):Որդիս էլ արդեն մեկ անգամ մասնակցել է նորաստեղծ Համահայկական Սիմֆոնիկ նվագախմբի համերգին եւ բնական է,պիտ մասնակցի հաջորդ միջոցառմանը,եւ վերջին հաշվով դա իր երկիրն է....: Դու խոստացար հաշվեհարդար տեսնես(Էմիլ, վստահ եղիր,չնայած հետքերդ մաքրելու քո ջանքերին, ամեն ինչ նկարված պահված է ,ներառյալ քո «գույնզգույն» «քըխ» խոսքերը իմ եւ ծնողներիս հասցեին...անգամ գրանցել եմ «ֆլեշկայի» մեջ՝ պետք կգա...):Եվ այսպես,չնայած քեզանից չենք վախենում(եթե դեմ առ դեմ գաս),բայց քո նմանը ,իր նպատակին հասնելու համար կարող է դիմել ցանկացած տարբերակի, ներառյալ՝ մարդիկ վարձել:Արդ,ավելորդ բարդություններից խուսափելու համար որոշեցի էլեկտրոնային, ստորագրված նամակով , դիմել ՀՀ Ոստիկանություն [email protected] հասցեյով(պետ,պետի տեղակալներ), եւ եթե չստանամ արժանահավատ պատասխան,ապա պիտ դիմեմ Իսրայելի ԱԳ Նախարարություն՝ հարցերը լուծեն միջպետական մակարդակով(վերջի վերջո կյանքի խնդիր է...ես դեռ 74 տարեկան եմ ու թոռներիս պետքական...):Հա,եթե հիշում ես,ինձ անվանել էիր ադրբեջանական լրտես. Հավատա ,սա ավելի սարսափելի է,քան ,քո «շայկայով» ինձ եւ որդուս հետ հաշվեհարդար տեսնելը,կամ ծիածանի գույներով հայհոյանքներ շաղ տալը ,ՈՒՍՏԻ՝ մի դիմում էլ պիտի ուղարկեմ ՀՀ ԱԱԾ պետ , պրն. Գ.Կուտոյանին, խնդրելով նրա հրահանգը, որպսզի համապատասխան մարմինները նրան զեկուցեն լրտես եմ,թե ոչ (կարծում եմ,եթե քեզ հրապարակավ ադրբեջանական լրտես անվանեին,դու էլ նույնը կանեիր՝ եթե ունես արժանապատվություն...):
Ես հասկանում եմ,դու գնացիր այդ ստոր քայլին՝ ինձ անվանեցիր ադրբեջանական լրտես,քանզի շատ լավ հասկանում էիր,որ այդ զրպարտանքովդ, այնուամենայնիվ, ժողովրդին պիտ գրգռես իմ դեմ, եւ հղես դեպ քեզ,իսկ նույն ժողովուրդը Նուբար Ասլանյանին՝ «էլ քյաչալ շուն,էլ գող փիսո», էլ դավաճան ու հերետիկոս...Ուրեմն,հենց ԱԱԾ-ը կհայտարարի,որ ես լրտես չեմ, (ՀԱՏԿԱՊԵՍ՝ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ),ապա ստիպված կլինես պատասխան տալու օրենքի բոլոր կանոններով(ասենք,ինչ եմ բացատրում...չէ որ իրավաբան ես):
Էմիլ, Ես քեզանից չեմ վախենում (դու ինձ ժամանակ էիր տվել մինչ երեկո եւ սպառնացել,եթե չջնջեմ Ալլա Լեւոնյանի մասին ֆբ-ում գրած իմ կարծիքը՝ տեսա՞ր, չջնջեցի:
Էմիլ,ես... Իսրայելի Նախագահից էլ չեմ վախեցել...մի էնպիսի նամակ եմ գրել(Ցեղասպանության հարցով),որ «յոթ փութ մեղրով չէր ուտվի» (Հայաստանում,Գերմանիայում եւ Ռուսաստանում տպագրված է)..... Էմիլ,ինձ այստեղ(Իսրայելում) հարգում են, ապացուցը՝ 2000 թվին Իսրայելի Նախագահ Վայցմանի գրասենյակի հրավերով ներկա եմ ՀՀ Նախագահ Ռ.Ք.- ի պատվին տված ընդունելությանը, Էմիլ,ինձ այստեղ հարգում են՝ 2004թվի մայիսի 19-ին,Ա. Խաչատրյանի անվան տուն թանգարանի դահլիճում դեսպան Ռիվկա Կոենի ջանքերով կայացավ իմ հեղինակային համերգը ՊԵՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ (հետո պաշտոնական նամակով անվանվեցի, «Իսրայելի մշակույթի դեսպանը Հայաստանում»... 
Էմիլ,ինձ այստեղ հարգում են՝ 04.08.09-ին Հայաստանում Իսրայելի Դեսպան Շեմի Ցուրի օգնությամբ լուծեծինք հայաստանանպաստ շաաաաաատ կարեւորագույն մի հարց,որի առթիվ անգամ Հայաստանի ԱԳՆ-ը երեք լեզուներով ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ հանդես եկավ...Էմիլ,արդեն գլուխ եմ գովում զուտ դրա համար,որ իմանաս՝ ԵՍ ՔԵԶԱՆԻՑ ՉԵՄ ՎԱԽԵՆՈՒՄ,բայց Ոստիկանություն ու ԱԱԾ...պիտի դիմեմ:Ես ունեմ իմ ինքնասիրությունը:Ուստի եւ,երբ անտեղի ինձ կպնում են , ցուլը կնախանձեր իմ ըմբոստությանը,բայց նաեւ բարի եմ,նաեւ ներել գիտեմ.
ԻՆՉ ԵՄ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ.
Բոլորից գաղտնի ինձ գրում ես(մեսեջերի վրա) զղճանքի բառեր՝ ինչ ուզում ես՝ «ներողություն», «փոշմանել եմ»,«թյուրիմացություն էր»,«արի հաշտվենք», «արի մի մի բաժակ խմենք»...եւ այլ կենցաղային բառեր:Խոստանում եմ ՉԵՄ ՀՐԱՏԱՐԱԿԵԼՈՒ: Քեզ,վերջին խոսքն ու շանսը...Գնա զբաղվիր ազգային տարազների քո ցուցադրումով:Եւ իմացիր. Ես բնավ ու բնավ չէի ցանկանա, որ այս պստլիկ հարցը, շնորհիվ քեզ , դառնար միջպետական հարց , քանզի ես թքած ունենամ որեւէ հարցի վրա, եթե այն պիտի վնասի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆԸ(որովհետեւ դու իմ մասին դեռ ոչինչ չգիտես, եւ քո սև բախտից գերանդիդ քարին դեմ առավ...(2006 թվին «Արմավիան»,Հայաստանի Նախագահը, կառավարությունը մեկ ամիս փողոց շպրտեցին երկկողմ չվերթի գինը վճարած 48 իսրայելահայերի,որոնց մեջ կային 2 ամսեկանից մինչ 80 տարեկան զառամյալ տատիկ...ըստ իսրայելյան դատապաշտպանի հարցը պիտի հասներ Եւրոպական դատարան.ես կանգնեցրի պրոցեսը,ասելով «մի խումբ իշխանավորների պատճառով Հայաստանի անունը ՄԻԵԴ բերան չեմ տա,չնայած, շատերն ինձնից նեղացան եւ չնայած՝ տուժողների մեջ էին իմ երկու թոռներն ու մեր հարսը...):ՎԵՐՋ:
ՈՂՋ ԼԻՆԵՍ.
Նուբար Ասլանյան
Հայֆա, Իսրայել
Այս նյութը դիտել են - 24943 անգամ