Փաստաբանը դիմել է Վլադիմիր Գասպարյանին` Սասնա ծռերին խոշտանգելու հարցով A1Plus
2017-08-21 22:55:00
«Սասնա ծռեր» խմբավորման գործով փաստաբան Արա Ղարագյոզյանը դիմել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ փոխգնդապետ Արմեն Ղազարյանի լիազորությունները դադարեցնելու պահանջով։ Հենց այդ ոստիկանն էր գլխավորում «Սասնա ծռեր» խմբի անդամներին բռնության ենթարկած ոստիկանական ստորաբաժանումը։ «Գոնե ժամանակավորապես այդ Արմեն Ղազարյանի լիազորությունները պետք է դադարեցվեն, և նա չգա մեր պաշտպանյալների հետ չշփվի»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է փաստաբան Արա Ղարագյոզյանը։ Հունիսի 28-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նկուղում ոստիկանները բռնության էին ենթարկել «Սասնա ծռեր» խմբավորման անդամներ Արեգ Կյուրեղյանին, Մխիթար Ավետիսյանին, Սմբատ Բարսեղյանին, Արայիկ Խանդոյանին և Գագիկ Եղիազարյանին։ Վերջիններս տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել։ 

 
 
Այս նյութը դիտել են - 13776 անգամ