Հայտնի ջութակահար Սամվել Երվինյանը խանութում վճարել է բոլոր գնորդների փոխարեն
2017-08-17 12:00:00

Հայտնի ջութակահար, կոմպոզիտոր Սամվել Երվինյանը յուրահատուկ անակնկալ է մատուցել երեւանյան խանութներից մեկի գնորդներին: Երեկ՝ օգոստոսի 16-ին, նա Բաղրամյան փողոցի խանութներից մեկում վճարել է այնտեղ գնումներ կատարող բոլոր մարդկանց փոխարեն: Այս մասին գրել է ֆեյսբուքյան օգտատեր Մհեր Ղալեչյանը:

«Երեկ շատ ուշ գիշեր Բաղրամյանի վրա մի փոքր խանութ մտա, ու մի հետաքրքիր տեսարանի ականատես դարձա: Երկու հոգի այնտեղ առեւտուր էին անում, մի տղամարդ մոտեցավ, թե խանութում հիմա ինչքան առեւտուր անող կա, բոլորի տեղը վճարում եմ: Ու վճարեց: Ես մի քիչ ուշ էի մտել, դրա համար այդ «ամանորյա» անակնկալն իմ վրա չտարածվեց )) Իրար ջան ասելով այդ տղամարդն ու առեւտուր անողները հեռացան: Ուրեմն, այդ տղամարդը հայտնի ջութակահար եւ կոմպոզիտոր Սամվել Երվինյանն էր»,- գրել է Մհեր Ղալեչյանը:

Սամվել Երվինյանը բնակվում է ԱՄՆ-ում: Այս օրերին գտնվում է հայրենիքում:

Այս նյութը դիտել են - 4669 անգամ