Իրարանցում բուհերում Hayeli.am
2017-08-17 00:03:00

hayeli.am

Ինչպես հայտնի է՝ այս տարի բուհերում ընդունելության արդյունքում խայտառակ պատկեր գրանցվեց։ Ավելի քան 60 տոկոս թափուր տեղեր մնացին, ընդ որում այնպիսի բուհերում եւ ֆակուլտետներում, որպիսին չէր եղել նախորդ տարիներին։ Իհարկե, այս ամենն արդյունքն է իշխանության վարած տնտեսական քաղաքականության, արտագաղթի, ինչպես նաեւ կրթական ոչ ճիշտ քաղաքականության։ Սակայն պատկերն այսքանով չի ավարտվում։

Այժմ մեծ իրարանցում ու դասաժամերի կռիվ է սկսվել բուհերում դասախոսական շրջանակներում։ Հատուկենտ դասախոսներ են մնացել, որոնք աշխատելու են մեկ դրույքով, դրանից պակաս դասաժամերով են աշխատելու նույնիսկ հանրահայտ դոկտոր-պրոֆեսորներ։ Կան դասախոսներ, որոնք ընդամենը 1/4 դրույքով են աշխատում, իսկ սա իր հերթին հղի է լուրջ հետեւանքներով։

Այս նյութը դիտել են - 12100 անգամ