Ես չեմ ուզում, որ Ալլա Լևոնյանը թույլ տա, որ իրեն պաշտպանի այս տեսակի անդաստիարակ իրավապաշտպանը...
2017-08-16 08:35:00
Անկեղծ ասած, շատ նեղված և վիրավորված եմ այս նյութերը կարդալուց, հարգելի և սիրելի հայրենակիցներ:
Դեմ եմ բոլոր տեսակի վիրավորական մեկնաբանություններով խոսելու ձևին: Վերջապես ի՞նչ եք ուզում մեկդ մյուսից, ինչու եք ձեր ամենաթանկ օրերն ու ժամերը նվիրում ներվային, հոգեկան ապրումների մեջ գցում ձեզ և մեզ՝ բոլորիս:
Հասկացե՛ք, այս կյանքը շատ կարճ է բոլորիս համար, ուստի՝ ունենալով այսպիսի դժվարին կարգավիճակ, երկիրը, ազգը պատերազմական պայթունավտանգ վիճակում է, իրար վիրավորելով, ցեխ շպրտում երգչուհու, լրագրողի և շատ անմեղ ու մեղավոր մարդկանց վրա:
Խնդրում եմ լինել ձեր տեղերում, այս կայքերից օգտվում են մեր երեխաները, կարդում իրավաբանի «կրթված» շտեմարանի հայհոյանքները: Դաժան է ու ցավալի, որ իրավապաշտպանը կարող է այս տեսակը լինել: Վայ մեզ...
Ալլա Լևոնյանը այս կյանքում շատ ու շատ բաների է հասել, ունի իր սիրելի ընտանիքը, հարգանքը և սերը իր ժողովրդի, ի՞նչ ունի վախենալու, ի՞նչ սպառնալիքի մասին է խոսքը և այս հորինվածը ինչ իմաստ ունի խոսել մի լրագրողի, հայ աղջկա և ինչու չէ քրոջ մասին, որը անմեղ տեղը դարձել է բոլորի կոկորդի փուշը:
Հավատացնում եմ, կան խառնակիչներ, որոնք անմեղ մարդկանց քավության նոխազ դարձնելու հաճույք են ստանում:
Իսկական հայրենասիրությունը իրար սիրելն է, հարգելը, պինդ կանգնել մեկը մյուսի կողքին:
Իհարկե, սա դաս չի, որ ես կարդում եմ ձեզ համար, մենք բոլորս էլ աչք ունենք, տեսնում և կարդում ենք ամեն ինչ, ընկալում՝ յուրովի:
Գայանե Մանուկյանին ճանաչողները հաստատ համոզված եմ, չեն էլ մտածի որ նա ընդունակ է այդպիսի բաների, ուղղակի մենք չենք ընկալում մեզանից ավելին, նա դաստիարկված է բոլոր բարոյական նորմերով և միշտ շրջապատված բարեկիրթ հարազատներով:
Գիտեք, ամենահեշտ բանը վիրավորելն է, բայց ասեմ, կեղտը երբեք քեզ չի կպնի, եթե դու մաքուր ես, հաստատ համոզված եմ, սա մի անհեթեթ ցեխ է, որ երբե՛ք Գայանեին չի կպնի:
Էմիլ Մարկոսյան, Ալլա Լևոնյանի փաստաբան
Ես չեմ ուզում, որ Ալլա Լևոնյանը թույլ տա, որ իրեն պաշտպանի այս տեսակի անդաստիարակ իրավապաշտպանը, քանի որ նա շատ լավ կարող է իրեն պաշտպանել: Դրա կարիքը երբեք չկա, եկեք չդառնանք դատավոր և որոշումներ կայացնենք: 
Գայանե ջան, քո մակարդակը երբե՛ք չգցես, ու իրենց լեզվով չխոսե՛ս: Դու այդ լեզուն չգիտե՛ս, ուժեղ, մեծ կամք ունեցող իմ աղջիկ: Ով ինչ անի՝ իրեն կանի...
Ամենակարևորը չէի ցանկանա արվեստագետին իրավական դաշտում պաշտպանված տեսնել: Ժողովուրդը իր ծոցի մեջ միշտ պահում է սիրով և պաշտպանում:
Մնացե՛ք, խաղաղությամբ: Սերը՝ կփրկի աշխարհը...
Անահիտ Սահակյան
Այս նյութը դիտել են - 41615 անգամ