ԱԱ-2019. Բասկետբոլի Հայաստանի հավաքականը հաղթեց Բրատիսլավայում Sport.news
2017-08-12 22:47:00
Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականը խորվաթ մասնագետ Նիկշա Բավցեւիչի գլխավորությամբ երրորդ հաղթանակը տարավ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում: ԱԱ-2019-ի ընտրական փուլի չորրորդ տուրում հայ բասկետբոլիստները Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մրցեցին սլովակների հետ եւ առավելության հասան 92:78 հաշվով՝ դառնալով A խմբի առաջատար:
Հայաստանի թիմն առաջին 2 քառորդներից հետո ստացել էր 13 միավորի առավելություն, իսկ ընդմիջումից հետո նաեւ զարգացրեց հաջողությունը:
Ընտրական A խմբի մյուս խաղում Շվեդիայի հավաքականը տանը 72:88 հաշվով պարտվեց Բոսնիա-Հերցեգովինայի թիմին:
Չորրորդ տուրից հետո Հայաստանի թիմը 7 միավորով խմբի առաջատարն է: Շվեդիան ու Բոսնիա-Հերցեգովինան ունեն 6-ական միավոր, իսկ Սլովակիան՝ 5:
Հայաստանի հավաքականը հաջորդ ընտրական խաղը կանցկացնի օգոստոսի 19-ին՝ Երեւանում մրցելով Բոսնիա-Հերցեգովինայի թիմի հետ:
Հիշեցնենք, որ ԱԱ-2019-ի նախորդ 3 տուրերում Հայաստանի հավաքականը տնային հաղթանակներ էր տարել Սլովակիայի (75:61) եւ Շվեդիայի (82:69) նկատմամբ եւ Սարաեւոյում պարտվել Բոսնիա-Հերցեգովինային (85:98):
ԱԱ-2019, ընտրական փուլ
A խումբ, չորրորդ տուր
Սլովակիա - Հայաստան ՝ 78:92 (22:21, 11:25, 23:23, 22:23)
Բոսնիա-Հերցեգովինա - Շվեդիա՝ 72:88 (23:23, 13:21, 19:20, 17:24)
Այս նյութը դիտել են - 75583 անգամ