Մալխաս Ամոյանը երիտասարդական ԱԱ-ում նվաճել է արծաթե մեդալ
2017-08-07 01:11:00

Տամպերեում (Ֆինլանդիա) ավարտվել է ըմբշամարտի Աշխարհի երիտասարդական առաջնությունը:

 Մրցումային վերջին օրը ելույթ են ունեցել հունահռոմեական ոճայինները: Հայաստանի հավաքականին հաջողվել է նվաճել մեկ մեդալ:

Մինչեւ 66 կգ քաշային կարգում Մալխաս Ամոյանը մինչեւ եզրափակիչ գոտեմարտն անցկացրել է 4 հանդիպում ու բոլորում էլ վստահ հաղթանակներ տարել՝ առավելության հասնելով մոլդովացի, ուկրաինացի, ադրբեջանցի եւ թուրք մարզիկների նկատմամբ:

Եզրափակչում նա հաղթելիս է եղել Իրանի ներկայացուցչին 3:1 հաշվով, սակայն մրցակիցը կարողացել է հետ բերել միավորները՝ 3:3, առավելությունը տրվել է նրան, ու Ամոյանը նվաճել է արծաթե մեդալ: 
Ավելի վաղ Հայաստանի ազատ ոճի հավաքականից Կարեն Զուրաբյանը դարձել էր արծաթե, իսկ Արսեն Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր:

sport.mediamax.am

Այս նյութը դիտել են - 147527 անգամ