Նախագահ Սերժ Սարգսյանը Թեհրանում մասնակցել է ԻԻՀ նախագահի երդման պաշտոնական արարողությանը
2017-08-05 21:15:00

Աշխատանքային այցով այսօր Իրանի Իսլամական Հանրապետություն ժամանած Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ԻԻՀ նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի երդման պաշտոնական արարողությանը:

Երեկոյան նախագահ Ռոհանիի անունից կտրվի պաշտոնական ընդունելություն` ի պատիվ Թեհրան ժամանած երկրների բարձրաստիճան պատվիրակությունների:

Այս նյութը դիտել են - 3256 անգամ