Մեկ տարվա նախարար դառնալու ցանկություն չունեմ
2016-01-22 09:16:00

«Իրատես de facto» թերթը գրում է. «Ասում են, թե չնայած ՀՅԴ-ն տարվա իր քաղաքական առեւտուրը սկսեց, բայց իշխանությունում դեռ վաղուց «վաճառվել-գնվելու» խոսակցություններ են պտտվում: ՀՅԴ-ից հետո խոսվում է նաեւ ԲՀԿ-ն որեւէ ձեւաչափով իշխանական «ընտանիք» ներգրավելու մասին:

Տեւական ժամանակ լուրեր են շրջանառվում, թե ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանին պաշտոն են տալու, ասում են, սակայն, տիկին Զոհրաբյանը կտրուկ մերժել է այս սցենարը՝ նեղ շրջապատում այն բացատրելով հետեւյալ կերպ. «Մեկ տարվա նախարար դառնալու ցանկություն չունեմ»:

Եվ, իսկապես, խորհրդարանական ընտրությունները կառավարման այլ «աշխարհագրություն» են թելադրելու»:

Այս նյութը դիտել են - 1321 անգամ