Ամբիցիաները ստիպում են Արգամ Աբրահամյանին լավ աշխատել
2016-01-22 09:10:00

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, հավանաբար, մտածում է՝ ինչով եմ պակաս հորիցս, որ ապագայում մարզպետ կամ վարչապետ չդառնամ։ Եվ այդ ամբիցիաներն ստիպում են, որպեսզի լավ աշխատի, դրական իմիջ ձեւավորի։ Մեզ պատմեցին, որ նա գրեթե ամեն օր ոտքով շրջում է քաղաքի փողոցներով, զրուցում համաքաղաքացիների հետ, օգնում նրանց, ովքեր դիմում են իրեն: Արտաշատցիներից մեկը նկատեց. «Նոր տարվա առատ ձյան օրերին Արտաշատի փողոցները կարծես լիզած լինեին․ պարզ էր, որ մրցում է Երեւանի եւ մյուս քաղաքների հետ»:

Այս նյութը դիտել են - 1311 անգամ