Արման Հովհաննիսյանը հիվա՞նդ է
2016-01-21 16:56:00

Արման Հովհաննիսյանի առողջական վիճակը վերջին շրջանում շատ է անհանգստացնում նրա երկրպագուներին: Երգչի ֆաներին տարօրինակ են թվում Արմանի նիհարությունն ու փոխված արտաքինը: 21tv-ի փոխանցմամբ, նույնիսկ շշուկներ կան, որ երգիչը լուրջ հիվանդ է, ինչով էլ բացատրվում են նրա երկարատև բացակայությունները հայրենիքից:

arm

 Իսկությունը պարզելու նպատակով զրուցեցինք Արմանի PR մենեջեր Լուսինե Արշակյանի հետ, ով հաստատեց երգչի բացակայությունը. «Արմանը դեռևս տարեվերջին ընտանիքի հետ մեկնել է ԱՄՆ, որտեղ էլ դիմավորել է Ծննդյան տոները: Շուտով նրանք կվերադառնան: Իսկ երկարատև բացակայությունները պայմանավորված են արտերկրում հաճախ կազմակերպվող համերգներով»:

arman

Արմանի առողջական վիճակի վերաբերյալ մեր հարցին Լուսինեն պատասխանեց. «Բարեբախտաբար, Արմանն առողջական որևէ խնդիր չունի: Ինչ վերաբերում է փոխված արտաքինին, ապա դա առողջ ապրելակերպ վարելու հետևանք է, անհանգստանալու կարիք չկա»:

Որպես ապացույց Լուսինեն մատնացույց արեց երգչի նոր լուսանկարներն ԱՄՆ-ից, որոնք վկայում են ոչ միայն այն մասին, որ Արմանն առողջ, փթթուն տեսք ունի, այլև այն մասին, որ նրա ախորժակի հետ ևս ամեն ինչ կարգին է 

 


 

 

առմա 

Արմանն ընկերների հետ խինկալի ուտելիս 

Այս նյութը դիտել են - 2061 անգամ