Հոգեբանը ապշած է ոստիկանության և քննչական կոմիտեի պահվածքից. «Աբսուրդի հասնող երևույթ է, երիտասարդի նկատմամբ հետախուզում է հայտարարվել 1in
2017-07-21 13:44:00

Դանակահարության մեջ կասկածվող երիտասարդը երկու տարի է՝ մեր կենտրոնի այցելուն էր:  Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հոգեբան Արշակ Գասպարյանը՝ մանրամասներ պատմելով կենտրոնի տնօրեն, գիտական ղեկավար, պրոֆեսոր Ռուբեն Պողոսյանի դանակահարության դեպքից:

«Երիտասարդը չի համբերել իր ժամին, որը նախատեսված է եղել ժամը չորսին, և եկել է երկու ժամ շուտ: Մտել է աշխատասենյակ, փակել դուռն ու կտրող-ծակող գործիքով բազմաթիվ հարվածներ է հասցրել դեմքին, բայց դա չի եղել թուղթ կտրող մկրատ: Երկաթե սուր ծայրով իր էր: Դեմքը ամբողջությամբ արյունոտված է եղել: Կրտսեր մասնագետը գրքով հարվածել է երիտասարադին: Մեր մասնագետը կանխել է ավելի ահասարսուռ, կատաստրոֆիկ հանցագործություն»,-պատմում է Արշակ Գասպարյանը:

Հոգեբանը ապշած է ոստիկանության և քննչական կոմիտեի պահվածքից. «Աբսուրդի հասնող երևույթ է, երիտասարդի նկատմամբ հետախուզում է հայտարարվել այսօր:

Արշակ Գասպարյանի փոխանցմամբ՝ իրենց կենտրոնը հանդես կգա խորունկ հարցերով և կպահանջեն մաքսիմալ պատասխաններ իրավապահ համակարգից. «Ինչո՞ւ երիտասարդի նկատմամբ մեկուսացման վերաբերյալ որոշում չի կայացվել: Մեր մասնագետի կողմից կանխվել է ենթադրյալ սպանություն»:

 Մանրամասները՝ տեսանյութում

Փակել է աշխատասենյակի դուռն ու դանակով հարվածներ հասցրել դեմքին. կանխվել է ավելի ահասարսուռ դեպք

Այս նյութը դիտել են - 10467 անգամ