Հարվածել են վիրավոր ոտքին եւ վերքը կրկին բացվել է. «Միայնակ գայլի» կին News
2017-07-20 20:19:00

«News.am »-ը գրում է.

«Սասնա ծռեր» խմբի անդամ Խանդոյանը՝ («Միայնակ գայլ») Երեւանի Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նիստերի դահլիճ չի բերվում, քանի որ նրա մարմնի վրա բազմաթիվ վնասվածքներ կան:

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա կինը՝ տիկին Անուշը:

Նա նշեց, որ Արայիկ Խանդոյանին տեսակցել է մի քանի օր առաջ, դատարանում տեղի ունեցած միջադեպից հետո նրա մարմնի մի մասն ամբողջությամբ կապտուկներով է պատված, ունի գլխի վնասվածք, բացի այդ հարվածել են վիրավոր ոտքին եւ վերքը կրկին բացվել է:

Հիշեցնենք, որ հունիսի 28-ին, Երեւանի Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռեր» խմբի անդամների եւ ՀՀ ոստիկանության աշխատակիցների միջեւ տեղի ունեցած միջադեպի փաստով ՀՔԾ-ում  հարուցված քրեական գործով Արայիկ Խանդոյանը՝ («Միայնակ գայլ») տուժող է ճանաչվել: Տուժող են ճանաչվել նաեւ Գագաիկ Եղիազարյանը, Սմբատ Բարսեղյանը եւ Մխիթար Ավետիսյանը:

Երեւանի Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի խցում «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արայիկ Խանդոյանը, Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը եւ Մխիթար Ավետիսյանը ծեծի էին ենթարկվել: Պաշտպաններն ահազանգել էին, որ իրենց պաշտպանյալները մարմնական վնասվածքներ են ստացել:

Ավելի ուշ ՀՔԾ-ում քրեական գործ հարուցվեց, ըստ մամուլի տեղեկությունների, դատարանում ամբաստանյալներին ծեծի ենթարկելու օպերացիան ղեկավարել է փոխգնդապետ Արմեն Ղազարյանը:

Այս նյութը դիտել են - 12214 անգամ