Ջոն Մըքքեյնը հիվանդության մասին լուրերից հետո հայտնել է Կոնգրես վերադառնալու մասին
2017-07-20 19:47:00

ԱՄՆ Արիզոնա նահանգը ներկայացնող հանրապետական սենատոր Ջոն ՄըքՔեյնը թվիթերյան գրառմամբ մեկնաբանել է իր հիվանդության մասին տեղեկությունը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն` հիշեցնելով, որ քաղաքական գործչի մոտ գլխուղեղի քաղցկեղ է հայտնաբերվել:
«Ես շատ շնորհակալ եմ այսչափ առատաձեռն աջակցության համար: Հիասթափեցնելով Կոնգրեսում իմ հակառակորդներին՝ ես շուտով վերադառնալու եմ, այնպես որ ուշադիր եղեք», - գրել է սենատորը:
Առաջին անգամ նրա հիվանդության մասին տեղեկությունը տարածվել էր հուլիսի 20-ի գիշերը: Այդ լուրը հայտնել էին գործչի բժիշկները:
Ուռուցքը հայտնաբերվել է սենատորի ձախ աչքի վերևում առաջացած արյան գնդի հեռացման վիրահատությունից հետո:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու նախկին նախագահ Բարաք Օբաման աջակցություն են հայտնել ՄըքՔեյնին:

 

Այս նյութը դիտել են - 7594 անգամ