«Սասնա ծռերի» գործերով դռնփակ նիստեր անցկացնելու որոշում է կայացվել. Մուշեղ Շուշանյան 1in
2017-07-19 16:40:00

Փաստ է, որ իշխանությունը չի կարողանում կազմակերպել «Սասնա ծռերի» և Ժիրայր Սէֆիլյանի ու մյուսների գործերով դատավարությունները: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է Մուշեղ Շուշանյանը:

Նրա խոսքերով՝ դատավարությունների ընթացքն ուղեկցվում է պաշտպանյալների և փաստաբանների իրավունքների բազմաթիվ կոպտագույն խախտումներով:

«Այդ խախտումներն աննախադեպ են, որովհետև նախկինում երբևէ որևէ դատավարության ընթացքում նման ծավալի ու բնույթի խախտումներ չեն եղել:

Սկսած նրանից, որ փաստաբաններին զննության նպատակով փորձում են խուզարկել, սկսած նրանից, որ փաստաբանների՝ միջնորդություններով հանդես գալու, հայտարարություններ անելու իրավունքն է խախտվում նիստի ընթացքում: Դատավորը փորձում է շատ կոպիտ ձևով փաստաբաններին լռեցնել, այնինչ, մենք գիտենք, որ քրեադատավարական օրենսգրքով նման բան նախատեսված չէ: Փաստաբանն իրավունք ունի դատավարության ցանկացած փուլում դատավարական ցանկացած հարցի վերաբերյալ արտահայտվելու, հայտարարություն անելու, միջնորդություններ անելու, առարկելու նախագահող դատավորի կամ դատավարության այլ մասնակիցների գործողությունների դեմ»,- ընդգծեց փաստաբանը:

 Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Այս նյութը դիտել են - 10913 անգամ