Բակո Սահակյանը չի լքի Արցախի նախագահի աթոռը. նա վերընտրվեց
2017-07-19 11:14:00

Այսօր` հուլիսի 19-ին, Արցախի խորհրդարանը հատուկ նիստի ընթացքում ընտրեց երկրի նախագահին։ Նոր նախագահը կպաշտոնավարի մինչև 2020 թվականը։

 Արցախի խորհրդարանում կայացած հատուկ նիստի ընթացքում պատգամավորներն իրենց քվեն տվեցին գործող նախագահ Բակո Սահակյանին։ Այս մասին հայտում է Sputnik Արմենիայի թղթակիցը Ստեփանակերտից։

Փակ գաղտնի քվեարկության արդյունքներն ամփոփելուց հետո հայտարարվեց, թե թեկնածուներից ով որքան քվե է ստացել։

Նիստին 33 պատգամավորներից ներկա էին 32-ը, որոնցից 28–ը քվեարկեցին գործող նախագահ Բակո Սահակյանի, 4-ը` «Շարժում 88» խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանի օգտին։

2017 թվականի սահմանադրության համաձայն` Արցախն անցում է կատարել կառավարման նախագահական ձևի, և այսուհետև երկիրը կղեկավարի նախագահը, որին 5 տարի ժամկետով կընտրի ժողովուրդը։ Նույն մարդը կարող է պաշտոնավորել ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ։

armeniasputinik.am

Այս նյութը դիտել են - 14160 անգամ