Դանիել Իոաննիսյան. Ակնհայտ է՝ այս գաղափարի հետևում կանգնած է Արմեն Աշոտյանը «1in»
2017-07-18 11:12:00

«Տնօրենները բոլորը միասին նույն օրերին հետ են վերցրել հայցերը, ինչպես և նույն օրերին բոլորով միասին ներկայացրել էին հայցերը, որոնք համարյա նույնաբովանդակ էին:

Այս հայցերը հետ վերցնելը նշանակում է, որ տնօրենները կամ ավելի ճիշտ՝ նրանց խորհուրդ տվողները հասկացել են, որ վատ գաղափար էր նման հայցերով հանդես գալը, որովհետև նման հայցերով հանդես գալն առաջացրեց ռեակցիա, որ ինքնին ցանկալի չէր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Հիշեցնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն խորհրդարանական ընտրություններից առաջ հրապարակել էր շուրջ 136 դպրոցների և մանկապարտեզների տնօրենների հետ արված ձայնագրություններ, որտեղ պատմում են, թե ինչպես են ցուցակագրում իրականացնում:

Նրա խոսքով՝ իշխանությունը ուներ երեք սցենար. առաջին՝ հրաժարվել հայցերից՝ փակելով գլխացավանքը, սցենար երկու՝ հրահանգել դատարաններին գնալ ապօրինությունների, երրորդ տարբերակ՝ ոչինչ չհրահանգել դատավորներին և թողնել պրոցեսները ընթանան: Այս սցենարից իշխանությունը ընտրեց առաջինը:

 Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Այս նյութը դիտել են - 8240 անգամ