ԵԽ քարտուղարից պահանջելու են չֆինանսավորել Հայաստանի ոստիկանությանը. Hraparak
2017-07-16 13:09:00

Վաղը հուլիսի 17-ին, Հայաստանի քաղբանտարկյալների զորակցության կոմիտեն և Հայկական վերածնունդ սփյուռքյան կազմակերպությունը հանրահավաք են իրականացնելու Ստրասբուրգում, Եվրոպայի Խորհրդի նստավայրի դիմաց։

Նրանք պահանջելու են դատապարտել Հայաստանում քաղբանտարկյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը. «Դատապարտել այն բոլոր զազրելի ճնշումները, որ դատական իշխանութուններն ու ոստիկանական ուժերը կեղծ դատավարություների ընթացքում իրականացնում են իրենց փաստաբանների նաև զորակիցների նկատմամբ».- գրված է հայտարարության մեջ։

Ի դեպ, հանրահավաքի կազմակերպիչները նույն օրը հանդիպում են ունենալու Եվրոպայի խորհրդի ընդհանուր քարտուղար Տուրբյորն Յագլանդի հետ։ Հավաքի մասնակիցները նրանից պահանջելու են կասեցնել բոլոր տեսակի ֆինանսական օգնությունները Հայաստանում, մասնավորապես, ոստիկանական ուժերին հատկացվող ֆինանսները։ 

hraparak.am

Այս նյութը դիտել են - 9176 անգամ