Անկախության տարիներին նոր եկեղեցիների վրա 2 մլրդ դոլար է ծախսվել, իսկ հին եկեղեցիները կործանվում են Հայաստանով մեկ
2017-07-14 11:10:00

Հանրության ուշադրությանն է ներկայացվել «Հայաստան. մեր ժամանակների փայլն ու թշվառությունը» վավերագրական ֆիլմի թրեյլերը:

Անկախությունից ի վեր երկու միլիարդ դոլար է ծախսվել նոր սրբավայրերի կառուցման վրա այն դեպքում, երբ հարյուրավոր հնադարյան վանքեր և եկեղեցիներ քանդվում են ողջ Հայաստանով մեկ:

Անտերությունից կործանվող վաղմիջնադարյան և միջնադարյան հայկական ճարտարապետության գոհարները կարծես ոչ ոք չի նկատում: Ինչպե՞ս է դա հնարավոր: Ո՞րն է այս կուրության պատճառը: Կապվա՞ծ է այս խնդիրը ինքնության կորստի հետ:

«Հայկական չափանիշ» կինոկենտրոնի կողմից ստեղծվող «Հայաստան. մեր ժամանակների փայլն ու թշվառությունը» ֆիլմը փորձելու է գտնել այս հարցերի պատասխանները:

Թրեյլեր՝ 


«Հայկական չափանիշ» կինոկենտրոն

Այս նյութը դիտել են - 76821 անգամ