Գյուղնախարարի անտեղյակությունն ու գյուղացիների հոգսաշատությունը Hayeli
2017-07-13 10:38:00

Գյուղացիների հոգսերից ու գյուղատնտեսությունից կտրված գյուղնախարարի հերթական անտեղյակ հայտարարությունը հարուցել է գյուղացիների զայրույթը։ Իգնատի Առաքելյանն օրերս անդրադառնալով Արմավիրի մարզի Արևիկ և այլ գյուղերում վարունգը անգամ 20 դրամով չիրացնելու հետևանքով զանգվածաբար աղբանոցը թափելուն, նշել էր, որ իրեն բացատրել են, որ սա վարունգի արդեն երկրորդ կամ երրորդ բերքն է՝ շուկայում պահանջարկ չունեցող ու ցածր գնային արժեքով: Մեր խմբագրություն էին ահազանգել Մասիսի հարակից Նորաբաց գյուղի բնակիչները եւ գյուղնախարարի հայտարարության առիթով իրենց վրդովմունքն էին հայտարարում՝ հրավիրելով Իգնատի Առաքելյանին իրենց համայնք․«Թող գա, տեսնի, շփվի գյուղացու հետ, անձամբ մեզանից լսի, որպեսզի ծիծաղելի հայտարարություն չանի։ Ինչ երրորդ, չորրորդ բերք, վարունգի առաջին բերքը 30 դրամով չէին տանում, մնում է ձրի տանք, որ տանեն»,- ասում է գյուղատնտեսությամբ զբաղվող Արամ Կարապետյանը։

Նա ասում է, որ այս տարի վարունգի բերքը շատ է, շատերն են վարունգ մշակել, իրացման շուկան էլ մեկն է՝ Մեմանդարի շուկան, ինչի պատճառով իրացման խնդիր է առաջացել: «Էդ մի շուկան ա, սաղ բերքը տանում են Մեմանդար, դրա համար էլ շատ ա, չի ծախվում։ Ես իմ բերքը չեմ կարում տանեմ, մեքենա չունեմ, ստիպված ինչ գին ասում են, տալիս եմ», – ասում է մեզ ահազանգած գյուղացին։

Նրա կարծիքով գյուղնախարարության անգործության պատճառով է նաեւ, որ նման իրավիճակ է ստեղծվել․«Գյուղնախարարը, գյուղատնտեսության նախարարությունը ինչի՞ համար են, որ քաղաքականություն մշակեն, գյուղացիների հետ խորհրդակցեն ինչը ինքան մշակենք, որ լճացում չլինի։ Թե չէ գյուղնախարարը , հո, մենակ նրա համար չէ, որ ճանապարհ փակենք, գա սուտ խոստումներ տա ու գնա»։

Դեռևս մթերման սեզոնը չմեկնարկած գյուղատնտեսության նախարարն ու նրա ենթակաները խոստումներ էին տալիս մարդկանց, թե չմթերված բերք չի մնա, իսկ հայկական բրենդը՝ ծիրանն էլ կմթերվի կիլոգրամը 400-500 դրամով: Մի կողմից, գյուղնախարարության պաշտոնյաները հայտարարում էին, թե չեն կարող մասնավոր գործարաններին գին թելադրել ու մթերվող բերքի քանակություն սահմանել, մյուս կողմից էլ վերոնշյալ խոստումներն էին հնչեցնում: Վրա հասավ բերքահավաքի շրջանը և անմիջապես ծայր առավ գյուղացի-մթերող կոնֆլիկտը: Անգամ ճանապարհներ փակվեցին։ Արարատի մարզի Ջրաշեն համայնքում ծիրանի առաջին բերքը գնեցին կես գնով քան խոստացել էին՝ 400 դրամով։Սա էլ պատճառ դարձավ, որ գյուղացին փողոց փակի, քանի որ այգիների վրա ծախսած գումարն անգամ այդ գնով իրացնելու պարագայում չէր հանում։Շարունակությունը՝ «Հայելի.ամ» կայքում

Այս նյութը դիտել են - 7620 անգամ