Լևոն Մարտիրոսյանը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
2017-07-12 11:16:00

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Լևոն Մարտիրոսյանին Կանադայում ՀՀ դեսպան նշանակելու մասին: Հրամանագրում ասվում է «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Լևոն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ նշանակել Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Օտտավա):

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ» 

Այս նյութը դիտել են - 15434 անգամ