Դատական նիստը կառավարում է Վլադիմիր Գասպարյանը. Փաստաբան Hayeli
2017-07-12 02:46:00

« Hayeli.am »-ը գրում է.

«Սասնա ծռերի» գործով արտագնա դատական նիստն այսօր՝ հուլիսի 12-ին, ընդմիջումից հետո վերսկսվեց: Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական նիստերի դահլիճում չեն ամբաստանյալներից Արայիկ Խանդոյանը («Միայնակ գայլ»), Գագիկ Եղիազարյանը:

Արայիկ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը դատարանին հարցրեց՝ որտե՞ղ է իր պաշտպանյալը։ Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանն ասաց, որ Խանդոյանին նախորդ դատական նիստին հեռացրել է նիստերի դահլիճից։

Արա Ղարագյոզյանը դատավոր Արտուշ Գաբրիելյանին դիմելով նշեց, որ նա չի կարող լինել անկողմնակալ դատավոր եւ ինքը ինքնաբացարկի միջնորդություն չի ներկայացնում միայն նրա համար, որովհետեւ վստահ է, որ այն մերժվելու է:

Ղարագյոզյանն ասաց, որ դատավորը վստահություն չի ներշնչում եւ այդ դատական նիստը կառավարում է Վլադիմիր Գասպարյանը։

Այնուհետև դատավորը դիմեց Պավլիկ Մանուկյանին. «Մանուկյան»։ Պավլիկ Մանուկյանն էլ ասաց․ «Ի՞նչ Մանուկյան, իմ անունը Պավլիկ ա, ապարանցի Պավլիկ ա»:

Պավլիկ Մանուկյանը պահանջեց ապահովել Արայիկ Խանդոյանի ներկայությունը դատական նիստերի դահլիճում:

Դատարանը ընդմիջում հայտարարեց:

Այս նյութը դիտել են - 7490 անգամ