Հիմա էլ ասում է՝ անհեթեթություն է Hayeli
2017-07-10 10:44:00

« Hayeli »-ն  գրում է.

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն անդրադարձել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու հայտարարությանը՝ հանձնաժողովի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներկայությունն ապահովող մոդելի ներդրման վերաբերյալ: 

Տիգրան Մուկուչյանը ընդգծեց, որ ի սկզբանե փորձ էր արվում խեղաթյուրել դեսպանի խոսքերը՝ ներկայացնելով այնպես, թե նա նկատի է ունեցել ԿԸՀ կազմի փոփոխությունը:

Անդրադառնալով առաջարկությունը, որ ԿԸՀ-ում ներկայացված լինի նաև քաղաքացիական հասարակությունը, ինչպես և ցանկացած առաջարկություն, կարող է ներկայացվել. «Իրացման տեսանկյունից ես չեմ պատկերացնում, անկեղծ ասած, նման լուծում, որովհետև այս անգամ էլ առաջ են գալու բազմաթիվ հարցեր` քաղհասարակությունից ի՞նչ կերպ է իրականացնելու ընտրությունը, ո՞վ պետք է ընտրի, առավել ևս մենք ականատես ենք լինում, որ նույնիսկ դիտորդական առաքելություն իրականացնող մի քանի կազմակերպություններ, որոնք հանդես էին գալիս մեկ անվանման ներքո ԱԺ ընտրությունների ժամանակ, Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ հանդես եկան հայտարարությամբ, որով 2-ը 3-րդին չէին լիազորում գործել այն անվանումով, որով հանդես էին գալիս: Այս պայմաններում ինձ համար անընկալելի է, թե ինչպես պետք է իրականացվի ընտրությունը, ինչ եղանակով, ինչ մեխանիզմով և այլն»:

Այս նյութը դիտել են - 7208 անգամ