Ամեն ինչ արվում է, որպեսզի Սփյուռքը լինի տուրիստի կարգավիճակում, Սփյուռքը չգա Հայաստան. Զարեհ Սինանյան 1in
2017-07-07 13:46:00

«Իմ կարծիքով՝ այսօր բոլորը գալիս են նույն պատճառով՝ ավելի մեծ հույս են կապում Միացյալ Նահանգների պես երկրում իրենց ապագան ստեղծելու շանսերի հետ: Վստահություն չունեն երկրի ապագայի նկատմամբ, ինչը սարսափելի բան է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ, Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով արտագաղթի խնդրին:

Անդրադառնալով Հայաստանում քաղաքացիական շարժումների մարմանը՝ Զարեհ Սինանյանը նշեց. «Պատճառները երկակի են. առաջինը նա է, որ պայքարող տեսակներից բոլորը չէ, որ կարող են միշտ պայքարել։ Եթե պայքարում ես ու դեմ ես առնում անշարժ բետոնե պատի, շատերը ընկճվում են, և այլևս չեն ուզում պայքարել, որովհետև անիմաստ են տեսնում, համարում։ Այսինքն՝ ամեն անգամ, երբ ինչ-որ շարժում գազանաբար ջախջախվում է, մարդկանց բանտերն են նետում, արդյունքում մի խավ հուսահատվում է, մի մասը դա գտնում է արտագաղթի մեջ: Մեզ մոտ բոլոր շարժումներից մարդիկ կան, երիտասարդներ են, պոտենցիալ ունեցողներ, որոնք, ցավոք սրտի, չեն դիմանում ճնշմանը»,- ասաց Զարեհ Սինանյանը:

Նրա խոսքերով՝ ամեն ինչ արվում է, որպեսզի Սփյուռքը լինի տուրիստի կարգավիճակում. «Ամեն ինչ արվում է, որ Սփյուռքը չգա: Բոլոր պայմանները ստեղծված են, որ եթե մարդը գա ինչ-որ բան անի, հիասթափվի: Համ դա են անում, համ էլ այնպես են անում, որ Սփյուռքը անընդհատ մեծանա Հայաստանի հաշվին»,- ասաց նա:

 

Այս նյութը դիտել են - 17187 անգամ