Դատարանի նկուղում ծեծել են Արայիկ Խանդոյանին, նրա աչքերի տակ սևացած է. փաստաբան Aysor
2017-06-28 11:52:00

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նկուղային հարկում ծեծի է ենթարկվել նաև Արայիկ Խանդոյանը, իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը։

«Նրա աչքերի տակ այս պահին սևացած է, կան նաև այլ կապտուկներ», գրել է փաստաբանը։

Նկատենք, որ այսօր նույն դատարանում լարված իրավիճակ էր. Արեգ Կյուրեղյանը փորձել էր գրություն փոխանցել փաստաբանին, ինչն էլ առաջացրել էր ոստիկանների զայրույթը։ Արդյունքում քաշքշուկ էր առաջացել ոստիկանների ու ամբաստանյալների միջև, և Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը հեռացվեցին դատարանի դահլիճից։

Լարված էր նաև դատարանի դահլիճից դուրս, երբ փաստաբաններին փորձել էին դարձյալ զննության ենթարկել։ Նրանցից մի քանիսը հրաժարվեցին ներկա գտնվել նիստին։

Այս նյութը դիտել են - 7589 անգամ