Պաշտպանի աշխատակազմում սկսվել է գրավոր քննարկման ընթացակարգ
2017-06-28 10:23:00

Ոստիկանության ծառայողների կողմից ֆիզիկական ուժ կիրառելու և քաղաքացիներին բերման ենթարկելու տեղեկությունների հիման վրա 2017 թվականի հունիսի 28-ին Պաշտպանի աշխատակազմի ներակայացուցիչներն այցելել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և Ոստիկանության Նոր Նորքի բաժին:

Այցի ընթացքում տեղեկություններ են ստացվել Ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացուն բերման ենթարկելիս անհամաչափ ուժ կիրառելու, բերման ենթարկելու պատճառները, իրավունքները և պարտականությունները նրան չհայտնելու վերաբերյալ: Փաստաբան Լուսինե Սահակյանի կողմից տեղեկություն է ներկայացվել այն մասին, որ  Ոստիկանության ծառայողը հարվածել է իրեն:

Ստացված տեղեկությունների հիման վրա Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ:

Գրություններ են հասցեագրվել ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ոստիկանություն՝ համապատասխանաբար Քրեական դատավարության օրենսգրքով ու Ոստիկանության կարգապահական կանոնագրքով սահմանված կարգով վարույթներ նախաձեռնելու և պարզաբանումներ ստանալու հարցերով:

 ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

 

Այս նյութը դիտել են - 15048 անգամ