Միկա Բաղդասարովը նաև փչան է...
2016-01-20 02:25:00

Shame.am-ը գրում է.

Միկա Բաղդասարովը նաև փչան է

Օրեր առաջ հայտնի գործարար Միկա Բաղդասարովը ամսագրերից մեկին տված հարցազրույցում, խոսելով իր առաջիկա անելիքների մասին, տեղեկացրել էր, որ վրացական «Georgian Airlines»-ը իրեն առաջարկել է փոխնախագահի պաշտոնը: Այդ փաստը մեր տարակուսանքն էր հարուցել՝ հաշվի առնելով Բաղդասարովի «հերոսական» անցյալը:

Իսկ հիմա պարզվում է, որ զարմացած են նաև վրացիները: «Այս տեղեկությունը սուտ է, ու ոչ մի նման բան չկա: Այդ ամենը հորինվածք է»,- sputnikarmenia.ru-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Georgian Airways»-ի տնօրենի պաշտոնակատար Ռոբերտ Հովհաննիսյանը: Իսկ թե ինչո՞ւ է Բաղդասարովը պայծառ երազանքների գիրկն ընկել, միայն կարելի է կռահել: Իր ցանկալի կյանքը նոր էջից սկսել փափագող գործարարն այս պահին ավելի խելամիտ բան չի մտածել, քան ապագա հորինելը:

Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, որ Միկա Բաղդասարովն աչքի է ընկնում վառ երևակայությամբ: Դեռևս 2011-ին նա լուրեր էր տարածել, թե «Արմավիան» պատրաստվում է գնել նույն այդ «Georgian Airways»-ը, սակայն ամեն ինչ մնաց մտադրությունների մակարդակում, իսկ արդյունքում «Արմավիան» սնանկացավ:

Այս նյութը դիտել են - 1533 անգամ