ԱՄՆ մուտքի արտոնագրի տրամադրման խստացումը կանդրադառնա նաև Հայաստանի վրա․ Tert.am
2017-06-26 08:51:00

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հաստատել է ԱՄՆ մուտքի արտոնագրերի համար դիմողների համար նոր հարցաթերթը, որը ներառում է մի շարք նոր կետեր: ԱՄՆ դեսպանատան լրատվական ծառայությունից Tert.am-ին տեղեկացրեցին, որ խստացման կարգն ազդում է նաև ՀՀ-ի վրա:

«Նախագահ Թրամփի 2017թ. մարտի 6-ի մուտքի արտոնագրերի դիմումների քննության և ստուգման բարելավման  մասին շրջաբերական գրության հիման ԱՄՆ պետքարտուղարությունն ամբողջ աշխարհում մուտքի արտոնագրի դիմում ներկայացնող անձանցից սկսել է պահանջել հավելյալ տեղեկատվություն այն դեպքերում, երբ հյուպատոսական պաշտոնյան տվյալ անձի ինքնությունը հաստատելու կամ ազգային անվտանգության հարցերի շուրջ ավելի խիստ ստուգում անցկացնելու նպատակով անհրաժեշտ է համարում նման տեղեկատվության տրամադրումը»:

Դեսպանատունը պարզաբանել է, որ իրենց  հաշվարկներով այս փոփոխությունը կանդրադառնա աշխարհով մեկ տարեկան դիտարկվող 13 միլիոն մուտքի արտոնագրերի դիմումների մեկ տոկոսի մի չնչին մասի վրա:

«Հյուպատոսական պաշտոնյաներն այս հավելյալ տեղեկատվությունը կօգտագործեն միայն ԱՄՆ գործող օրենքների ներքո մուտքի արտոնագրի մերժման հիմք հանդիսացող կետերի հետ կապված տվյալների ստուգման նպատակով»,- ասված է ԱՄՆ դեսպանատան պատասխանում:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Այս նյութը դիտել են - 14584 անգամ