Ոստիկանությունը շոուներ բեմադրելու մեծ փորձ ունի «Newsbook »
2017-06-13 01:57:00

« Newsbook »-ը գրում է. 

 Ոստիկանությունը հրաժարվում է տեղեկություն հաղորդել Կանևսկոյի մարդկանց բերման ենթարկելու գործից Հունիսի 8-ին տեղեկություն ստացվեց, որ  Ոստիկանության հատուկ ստորաբաժանումները կանգնեցրել են քրեական աշխարհում հայտնի Արտյոմ Հարությունյանի՝ Կանևսկու ավտոշարասյունն ու բերման ենթարկել մոտ մեկ տասնյակի հասնող մեքենաներում եղած մարդկանց:

Ըստ ոստիկանության հրապարակած տեսանյութի՝ բերման ենթարկվածների մոտ եղել է զենք, որի օրինականությունը սակայն ճշտվում էր:

NewsBook-ն այսօր ոստիկանության լրատվության վարչությունից փորձեց պարզել, թե ինչ ընթացք է ստացել գործը, արդյոք նրանց մոտ հայտնաբերված զենքը եղել է օրինական: Ոստիկանության լրատվության վարչությունից մեզ հայտնեցին, որ իրենք թեմայի առնչութամբ որևէ տեղեկություն չեն կարող տրամադրել.«Ինչ կա տեսանյութում այդքանն է, ավելացնելու ոչինչ չունենք»,-փոխանցեցին լրատվականից:

Փաստորեն ոստիկանությունը բավարարվել է իրենց ձերբակալման ընթացքը տեսանկարահանելով և այն հրապարակելով, իսկ գործի այլ մանրամասներ պահում է գաղտնի:

Հավանաբար ամենն ավատվել է հենց տեսախցիկներն անջատելուց անմիջապես հետո, չէ որ ոստիկանությունը շոուներ բեմադրելու մեծ փորձ ունի:

  Հավելենք նաև, որ շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Կանևսկոյի թիկնազորի ներկայացուցիչները այսօր ազատորեն շրջում են քաղաքում, իսկ օպերացիայի անցկացման օրը քրեական հեղինակությունը զգուշացված է եղել՝ միայն սեփական թիկնազորին է ուղարկել շոուի բեմականացման աշխատանքներին:  

  Նյութի աղբյուրը ` Newsbook.am

Այս նյութը դիտել են - 44286 անգամ