Որ պաշտոնյայի աղջկան բեմահարթակից ամուսնության առաջարկ արեց Արաբո Իսպիրյանը Lurer
2017-06-12 15:10:00

 
Երգիչ, երգահան Ներսիկ Իսպիրյանի որդին՝ երգիչ Արաբո Իսպիրյանը, երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերջային համալիրում տեղի ունեցած համերգի ժամանակ ամուսնության առաջարկություն է արել իր սիրելիին՝ Արմինե Գրիգորյանին:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում երգիչ Ներսիկ Իսպիրյանը հաստատեց մեր տեղեկություններն այն մասին, որ որդու ընտրյալը՝ Արմինե Գրիգորյանը, Գեղարքունիքի նախկին մարզպետ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանի դուստրն է:
Երգիչը չցանկացավ պատասխանել մեր հարցին՝ արդյոք տեղյա՞կ էր, որ որդին պատրաստվում էր նման կերպով ամուսնության առաջարկություն անել սիրելիին, սակայն ասաց, որ դա նորմալ երևույթ է արվեստի բնագավառի մարդկանց համար. «Երիտասարդներ են, ինչպես ուզում են, այնպես էլ անում են: Իսկ հարսանիքը՝ դեռևս պարզ չէ, թե երբ կլինի, երբ որոշվի՝ բոլորն էլ կիմանան»,- ասաց Իսպիրյանը՝ ավելացնելով, որ հարսնացուին էլ շատ են հավանում:
«Որ չհավանեինք, ո՞նց կուզեինք»,- ծիծաղելով պատասխանեց ապագա սկսերայրը:
Հիշեցնենք, որ երգիչ Արաբո Իսպիրյանը բեմ է հրավիրել իր սիրելիին, ապա հարցրել՝ արդյոք նա կամուսնանա՞ իր հետ, որին հետևել է դրական պատասխանը: Սիրելիի համար երգիչը կատարել է «Աննման» երգը։
Սոնա Հարությունյան

 

Այս նյութը դիտել են - 152180 անգամ