Աղմկոտ ձերբակալությունն ու ոստիկանության շոուն/տեսանյութ/ Hayeli
2017-06-12 03:32:00

Հունիսի 8-ի երեկոյան Երևանում ոստիկանության հատուկջոկատայինների կողմից կանխվել է համակեցության կանոնների խախտման դրսևորումը:

Այդ մասին ՀՀ ոստիկանությունը տեղեկացրել է հրապարակված տեսանյութի միջոցով: Վնասազերծվել են ավտոշարասյունով շրջող մեքենաներում գտնվողները: Մեքենաների սրահներում հայտնաբերվել են զենքեր, որոնց օրինականությունն այժմ ստուգվում է:

Մամուլը պաշտոնական այս տեղեկատվությանը հավելում է, որ Կիևյան փողոցում «պառկեցվել» է քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյի թիկնազորը:

Հայտարարությունից անմիջապես լուրեր տարածվեցին,որ այս ձերբակալությունը կապված է  Դոն Պիպոյի դեմ ծրագրված մահափորձի հետ,իսկ ձերբակալվածները ՝Արտյոմ Կանևսկոյի թիկնազորի անդամները կապ ունեն դրա հետ:

Սակայն մեր ունեցած տեղեկություններով հենց հաջորդ օրը ձերբակալվածներն ազատ են արձակվել,ոստիկանության հատուկ պահպանվող տարածքում են միայն վերջիններիս ավտոմեքենաները:hayeli.am

Այս նյութը դիտել են - 9276 անգամ