«Իհարկե, հերոսներ են: Ժողովրդի համբերության բաժակը լցվել էր արդեն, իսկ նրանք արտահայտեցին մեր կամքը» քաղաքացիներ Newsbook
2017-06-10 02:47:00

Շուտով լրանում է «Սասնա ծռեր» խմբավորման տղաների կողմից ՊՊԾ գնդի գրավման մեկ տարին:

Ի՞նչ տվեցին տղաների գործողությունները մեզ, ճի՞շտ էր արդյոք այդ ճանապարհով իշխանափոխության հասնելու նրանց ձգտումը և արդյո՞ք խմբավորման տղաները հերոսներ են, NewsBook-ը հետաքրքրվել է քաղաքացիներից:

«Իհարկե, հերոսներ են: Ժողովրդի համբերության բաժակը լցվել էր արդեն, իսկ նրանք արտահայտեցին մեր կամքը»,- ասաց քաղաքացիներից մեկը: Կան նաև մարդիկ, որոնք հերոսություն չեն տեսնում վերջիններիս գործողությունների մեջ և կարծում են՝ սխալ էր այդ ճանապարհն ընտրելը: Այս և մնացածի մասին՝ NewsBook-ի պատրաստած տեսանյութում:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. հուլիսի 17-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ոստիկանության Երևանի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա՝ Խաչատուր Գիչյանի տրամադրած «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել և պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաև նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների:

Քրիստինե Պողոսյան  

Նյութի աղբյուրը ` Newsbook.am

Նյութի աղբյուրը ` Newsbook.am

 

Այս նյութը դիտել են - 10406 անգամ