«Սասնա ծռեր»-ի գործով դատավորի կինն իրենից հարուստ է. որտեղի՞ց է նա «յուղոտ» նվերներ ստանում Armtimes
2017-06-09 23:54:00

«Սասնա ծռեր» խմբի 18 անդամի մասով գործն ուղարկվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել  նույն դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին:

Արտուշ Գաբրիելյանը 1999 թվականից մինչև 2003 թվականն աշխատել է Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի դատավորի օգնականի պաշտոնում։  Իսկ 2003 թվականից մինչ օրս Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է:

Հայտնի է, որ իրենց պաշտոնավարման ընթացքում դատավորները կարողանում են մեծ ունեցվածքներ կուտակել:

ArmLur.am-ն ուսումնասիրել է դատավորի և նրա կնոջ հայտարարագրերը, որոնք նրանք ներկայացրել են Բարձրաստիճան  պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով: Չնայած հենց Գաբրիելյանի դեպքում տվյալներն այնքան էլ առատ չեն, սակայն նրա կնոջ հայտարարագիրն իսկապես ուշադրության արժանի է:

Նախ նշենք, որ 2016 թվականի հայտարարագրի համաձայն, Գաբրիելյանը վաստակել է 7 մլն դրամից ավել գումար, իսկ այդ պահին դրամական միջոցները կազմել են 10 մլն դրամ և 55 հազար դոլար: Իսկ նրա կնոջ` Լիլիթ Գաբրիելյանի հայտարարագիրն ուսումնասիրելիս տեսնում ենք, որ նա տարիներ շարունակ մեծ գումարներ է նվեր ստացել:

Օրինակ, 2011 թվականին այդ գումարը կազմել է 15 հազար դոլար. 2012-ին` 2000 դոլար, իսկ 2014-ին 10 հազար դոլար:

Նախորդ տարի էլ Լիլիթ Գաբրիելյանը շահաբաժնից 5 մլն դրամ եկամուտ է ստացել, իսկ դրամական միջոցները կազմել են 5 հազար դոլար և 20 մլն դրամ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝armlur.am

Այս նյութը դիտել են - 9198 անգամ