Օբաման կհրավիրի՞ Սերժ Սարգսյանին. Ադրբեջանը ոգևորված է
2016-01-20 09:22:00

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ ԱՄՆ նախագահի խոսնակը հաստատեց, որ պաշտոնից հեռացող Օբաման միջուկային անվտանգության հարցերով միջազգային գագաթնաժողով է հրավիրում մարտի 31-ին, Վաշինգտոնում: Ադրբեջանական մամուլը մեծ ոգեւորությամբ տարածեց, որ չնայած ԱՄՆ-Ադրբեջան լարված հարաբերություններին, Ալիեւը մասնակցելու հրավեր է ստացել: Մեզ չհաջողվեց պարզել՝ Սերժ Սարգսյանը հրավեր ստացե՞լ է, թե՞ ոչ: Սակայն եթե նկատի ունենանք, որ 2 տարին մեկ անցկացվող այս գագաթնաժողովին Հայաստանը մշտապես մասնակցել է նախագահի մակարդակով, եւ եթե հաշվի առնենք, թե ինչ արագությամբ ամերիկացիները հաստատեցին Հայաստանի նոր դեսպանի թեկնածությունը, իսկ Սերժ Սարգսյանն ինչ արագությամբ նշանակեց Գրիգոր Հովհաննիսյանին, ապա կարելի է ենթադրել, որ դեսպանատունը լծվել է այցը կազմակերպելու գործին: ՀՀ նախագահի մամլո խոսնակ Վլադիմիր Հակոբյանն ասաց. «Նախագահի այցերի մասին եթե ասելիք լինում է, մենք ժամանակին եւ պատշաճ կարգով տեղեկացնում ենք»»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Այս նյութը դիտել են - 1807 անգամ