Ովքե՞ր են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանին փոխարինողները Shamshyan
2017-06-06 13:05:00

Այսօր՝ հունիսի 6-ին, իր դիմումի համաձայն, աշխատանքից ազատվել էր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այդ պաշտոնի հիմնական թեկնածուներն են համարվում Երևանի Սիամանթոյի անվան դպրոցի տնօրեն Աննա Ստեփանյանն ու Երևանի Չեխովի անվան դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը:

Սակայն հիմնական թեկնածուն է Ա. Ստեփանյանը:

Այս նյութը դիտել են - 7795 անգամ